Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Եվրատեսիլյան անցուդարձ

Եվրատեսիլյան անցուդարձ
07.05.2014 | 12:07

Կոպենհագենում ընթացող «Եվրատեսիլ2014 երգի մրցույթի հայաստանյան պատվիրակ Արամ MP3 -ն եզրափակիչում է: Արամ MP3-ն ելույթ ունեցավ առաջին համարի ներքո ` ներկայացնելով «Not alone» երգը: Բեմում նա մենակ էր` առանց բեք վոկալի, առանց արտիստների:

Առաջին կիսաեզրափակչին մասնակցող 16 երկրից եզրափակիչ փուլ են անցել 10-ը` Հայաստան, Մոնտենեգրո, Ռուսաստան, Հունգարիա, Նիդեռլանդներ, Շվեդիա, Իսլանդիա, Սան Մարինո, ՈՒկրաինա, Ադրբեջան:
«Եվրատեսիլի» կիսաեզրափակիչի երկրորդ փուլը կկայանա մայիսի 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին:
Արամը MP3-ը մեծ թվով երկրպագուներ ունի ոչ միայն իր հայրենակցիների, այլև օտարերկրացիների շրջանում: «Not alone» երգը մինչ այս պահը Youtube-ում դիտումների քանակով առաջին տեղում է: Բուքմեյքերների կանախատեսումներով ևս` Հայաստանը շարունակում է առաջատար մնալ:

Դիտվել է՝ 651

Մեկնաբանություններ